Մեկ ժամ առաջ մեկնարկեց Ազգային ժողովի իններորդ գումարման առաջին նիստը։ Այս պահին ընթանում է նոր խորհրդարանի ձևավորման գործընթացը, և ArmLur.am-ը նկատեց, որ մեկ խորհրդանշական փոփոխություն։
Եթե ութերորդ գումարման Ազգային ժողովում ընդդիմադիր պատգամավորների նստատեղերի առջև մշտապես տեղադրված էին Արցախի Հանրապետության պետական դրոշները, ապա այսօր դրանք նիստերի դահլիճում չկան։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Դավիթ Արաքելյանի հանձնարարությամբ Արցախի դրոշները հավաքվել են դահլիճից։ Միևնույն ժամանակ, ընդդիմադիր խմբակցությունները դեռևս չեն կարողացել կամ չեն հասցրել դրանք կրկին տեղադրել նիստերի դահլիճում։
Արդյունքում, իններորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը գումարվում է առանց Արցախի Հանրապետության դրոշների, ինչը, անկասկած, քաղաքական և խորհրդանշական նշանակություն ունեցող փոփոխություն է։






















