Երեկ համացանցում տարածվեց մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Նարե Հովսեփյան անուն ազգանունով օգտատերը հայտնում, որ իրեն Սասունցի Դավիթ կայարանի մոտակայքում բռնության են ենթարկել, գողացել են դրամապանակը:
ArmLur.am-ին ՆԳՆ-ից հայտնեցին, որ դեպքի առթիվ հաղորդում ստացվել է, կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե:
























































































