Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Investor’s Day Ամերիաբանկում. ներդրումային հնարավորություններն ու MyInvest-ի նորությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կայացել է Ամերիաբանկի հերթական Investor’s Day միջոցառումը, որի օրակարգում երկու թեմա էր` 2026թ. առաջին կիսամյակում կապիտալի շուկաների ամփոփում, ինչպես նաև MyInvest-ում նոր հնարավորության ներկայացում։

«Այսուհետ փոքր ներդրողները և ընդհանրապես ներդրողները կկարողանան 5 անգամ ավելի մատչելի սակագներով իրականացնել ավտոմատացված էական ներդրումներ և շատ ավելի արագ հասնել իրենց ֆինանսական նպատակներին», – նշել է Ամերիաբանկի արտարժութային և բրոքերային գործառնությունների գծով համատնօրեն Դիանա Հակոբյանը։

Investor’s Dayն Ամերիաբանկի կողմից կազմակերպվող միջոցառումների շարք է, որի նպատակն է միավորել ներդրումներով հետաքրքրված մարդկանց, իրականացնել փորձի փոխանակում ու նպաստել ներդրումային մշակույթի ձևավորմանը մեր երկրում: Այն կազմակերպվում է յուրաքանչյուր ամսվա վերջին հինգշաբթի օրը: Շարքի առաջին միջոցառումը կազմակերպվել է 2025թ. սեպտեմբերին:

«Այսօր անցկացվեց մեր 11-րդ Investor’s Day-ը։ Ամփոփեցինք 2026 թվականի առաջին կիսամյակի կապիտալի շուկաների արդյունքները, ներկայացրինք հետաքրքիր վիճակագրական տվյալներ և տեղեկություններ, ինչպես նաև խոսեցինք շուկայի հետագա ակնկալիքների և կանխատեսումների մասին։ Տարվա ընթացքում շարունակաբար ներկայացրել ենք վերլուծություններ, ներդրումային գաղափարներ և պորտֆելային լուծումներ, և մեր կանխատեսումների մեծ մասն արդեն տարվա կեսի դրությամբ դրական արդյունքներ է գրանցել։ Հույս ունենք, որ տարվա երկրորդ կեսն էլ ավելի հաջող կլինի»,- հավելել է Ամերիաբանկի ֆինանսական շուկաների գլխավոր վերլուծաբան Գուրգեն Այվազյանը։

Կազմակերպիչների խոսքով՝ Investor’s Day-ի շուրջ ձևավորվել է ներդրողների ակտիվ համայնք։ Մասնակիցներն էլ իրենց հերթին նշում են` նման հանդիպումները կարևոր են թե ոլորտի փորձագետների կարծիքը լսելու և թե ներդրումներ անելիս առավել վստահ որոշումներ կայացնելու տեսանկյունից:

 

Թե՛ Investor’s Day միջոցառումը և թե՛ դրան հաջորդող քննարկումները ևս մեկ անգամ փաստում են, որ ներդրումներն ու ֆինանսական գրագիտությունն այսօր հասարակության համար հետաքրքիր և արդիական են:

Մանրամասները՝ տեսանյութում․ (Գ)




Լրահոս