Հայկ Կոնջորյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ: Քվեարկության արդյունքները Ազգային ժողովի՝ օգոստոսի 4-ի նիստին ներկայացրեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը:
Նշենք, որ քիչ առաջ ArmLur.am-ը գրել էր, որ ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանի օգտին քվեարկել է 63-պատգամավոր, դեմ՝ 28-ը։
Նշենք, որ քվեարկությանը մասնակցել են միայն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները։
Ընդդիմադիր խմբակցություններից ընտրությանը մասնակցել է «Ուժեղ Հայաստան»-ը՝ նախապես հայտարարելով, որ դեմ է քվեարկելու։
Միաժամանակ, «Հայաստան» դաշինքը հայտարարել էր, որ չի մասնակցելու քվեարկությանը։
Մանրամասները՝ տեսանյութում․
























































































