Լիբանանի և Իսրայելի պատվիրակությունները, Միացյալ Նահանգների միջնորդությամբ, Հռոմում սկսել են երկրների միջև ստեղծված իրավիճակը կարգավորելու շրջանակային համաձայնագրի շուրջ ուղիղ բանակցությունների յոթերորդ փուլը, հաղորդում են Մերձավոր Արևելքի լրատվամիջոցները։
Կողմերը հունիսի 26-ին Վաշինգտոնում ստորագրել են շրջանակային համաձայնագիր։ Համաձայնագիրը նախատեսում է իսրայելական զորքերի փուլային դուրսբերում Լիբանանի տարածքից, ինչպես նաև որոշ գոտիներում գտնվող «Հեզբոլլահի» ստորաբաժանումների զինաթափում լիբանանյան ուժերի կողմից։
Սակայն, Լիբանանի ռազմական պաշտոնյաները նախկինում հայտարարել էին, որ Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) շարունակում են ռազմական գործողություններ իրականացնել Լիբանանի հարավում՝ իրականացնելով ավիահարվածներ, ոչնչացնելով շենքեր և օգտագործելով ավտոմատ զենքեր: Իսրայելի պաշտոնյաները շեշտել են, որ շրջանակային համաձայնագրի շուրջ առաջընթացը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Լիբանանի զինվորականները իրական քայլեր ձեռնարկեն «Հեզբոլլահ»-ին զինաթափելու համար:






















