Armenian text to speach

ԵՏՀ կոլեգիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։

«Ցուցաբերված բարձր վստահությունը վկայում է երկրի կայուն զարգացումն ապահովելու և քաղաքացիների բարեկեցությունը բարելավելու ուղղությամբ Ձեր կողմից ձեռնարկվող շարունակական ջանքերին աջակցելու մասին»,-ասվում է շնորհավորական նամակում։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը վստահություն է հայտնել, որ ՀՀ կառավարության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև շարունակական կառուցողական համագործակցությունը կնպաստի փոխշահավետ համագործակցության արդյունավետ իրականացմանը։




Լրահոս