Մահացել է Վճռաբեկ դատարանի դատավոր Արսեն Մկրտչյանի քույրը։ Այս մասին տեղեկանում ենք Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից։
«Հավերժի ճանապարհ ընկավ քույրս։ Գնաց՝ թողնելով լույս և մեծ սեր»։
Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 7-ին՝ «Էրեբունի» սգո սրահում՝ Խաղաղ Դոնի փողոց 2/14 հասցեում։
Վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 8-ին՝ ժամը 13:00-ին, նույն հասցեից։


















































































