Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ վերջին ամիսներին զգալիորեն ավելացել է դեպի Մոսկվա արձակվող անօդաչու թռչող սարքերի թիվը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի տարածքի դեմ գրեթե ամենօրյա հարձակումների ընթացքում արձակվող ԱԹՍ-ների մոտ երկու երրորդը ուղղվում է դեպի մայրաքաղաք։
«Վերջին ամիսներին Մոսկվայի ուղղությամբ արձակվող անօդաչուների թիվը զգալիորեն աճել է։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի տարածքի դեմ իրականացվող գրեթե ամենօրյա հարձակումների ընթացքում բոլոր անօդաչուների երկու երրորդը շարժվում է դեպի Մոսկվա»,– ասել է Սոբյանինը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը և Մոսկվայի իշխանությունները շարունակաբար ուժեղացնում են մայրաքաղաքի հակաօդային պաշտպանության համակարգերը։
«Նախագահի հանձնարարությամբ մենք շատ ակտիվ և սերտ համագործակցում ենք պաշտպանության նախարարության և հակաօդային պաշտպանության ուժերի հետ՝ մայրաքաղաքի անվտանգությունն ապահովելու համար։ Միասին համալրում ենք հակաօդային պաշտպանության դիրքերը, տեղակայում ուժեր և միջոցներ, ինչպես նաև տրամադրում ենք զինվորականներին անհրաժեշտ աջակցությունը»,– նշել է Սոբյանինը։
Նա նաև հայտնել է, որ Մոսկվայում արտադրվում են անօդաչուներ որսալու համար նախատեսված հատուկ համակարգեր, իսկ զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների համար ձևավորվում է կամավորական միավորում։
Անի Վարդանյան




























