Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Թող սիգա ուտի». ձկնավաճառի խորհուրդը Փաշինյանին՝ աճեցված ձկների որակի շուրջ քննարկումների ֆոնին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում սննդամթերքի որակին՝ նշելով, որ այն մտահոգիչ է։ Նա հատկապես խոսել է աճեցված ձկան մասին՝ հայտնելով, որ երկար ժամանակ է՝ այն չի օգտագործում՝ դրա որակի վերաբերյալ ունեցած մտահոգությունների պատճառով։

Վարչապետի հայտարարությանն արձագանքել են ձկնաբուծության ոլորտի ներկայացուցիչները։ ԱրմԼուրի հետ զրույցում ձկնաբույծը վստահեցրել է, որ տեղական տնտեսություններում արտադրվող ձուկը համապատասխանում է սահմանված պահանջներին և անվտանգ է սպառման համար։ Նա նաև վարչապետին հրավիրել է այցելել տնտեսություն, ծանոթանալ արտադրական գործընթացին և անձամբ գնահատել արտադրանքի որակը։

Նիկոլ Փաշինյանի տեսակետին համաձայն չէ նաև Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող Մալաթիայի շուկայի ձկնավաճառը։ Նրա խոսքով՝ աճեցված ձկան նկատմամբ անվստահությունը հիմնավորված չէ, իսկ սպառողները տարիներ շարունակ վստահությամբ գնում են այդ արտադրանքը։ Միաժամանակ նա նշել է, որ, անկախ ամեն ինչից, սննդակարգը պետք է լինի բազմազան, և օգտակար է պարբերաբար փոխել օգտագործվող մթերքները։

Նանիկ Աղասյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս