ԱՄՆ-ն միջնորդների միջոցով Իրանին փոխանցել է հաղորդագրություններ, որոնցում հայտնել է հունիսին ստորագրված Իսլամաբադի հուշագրով ստանձնած պարտավորություններին վերադառնալու պատրաստակամության մասին։ Այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին։
«ԱՄՆ-ի հայտարարությունները, թե բանակցություններ է վարում Իրանի հետ, չեն համապատասխանում իրականությանը, և որևէ բանակցություն չկա։ Սակայն մենք հաղորդագրություններ ենք ստացել ԱՄՆ-ից։ Դրանք վկայում են, որ ԱՄՆ-ն պատրաստ է ամբողջությամբ վերադառնալ իր ստանձնած պարտավորություններին»,- նրա խոսքը փոխանցել է IRNA գործակալությունը։






















