Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Իշխանությունը Ձեզ ներե՞լ է վիրավորական բառի համար»․ Նարեկ Կարապետյանը՝ երեկվա միջադեպի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի հարցին, թե արդյոք իշխանությունը ներե՞լ է իրեն երեկ հնչեցրած վիրավորական արտահայտության համար և հարթվե՞լ է ստեղծված իրավիճակը, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նարեկ Կարապետյանը պատասխանեց, որ թեմային այլևս անդրադառնալու մտադրություն չունեն։

«Իրավիճակը հարթվել է, և կարծում եմ՝ մենք որոշում ունենք որևէ կերպ չանդրադառնալ դրան»,- ասաց նա։

Անդրադառնալով ԱԺ փոխնախագահի պաշտոնում Արամ Վարդևանյանի թեկնածությանը՝ Կարապետյանը նշեց, որ անկախ քվեարկության արդյունքից, Վարդևանյանը մեծ աշխատանք ունի անելու խորհրդարանում։ Նրա խոսքով՝ Վարդևանյանը բարձրակարգ մասնագետ է, և նման պրոֆեսիոնալը գնահատելի կլիներ ցանկացած երկրի խորհրդարանում։

Հարցին, թե եթե իշխանությունը չընտրի Արամ Վարդևանյանին, արդյոք «Ուժեղ Հայաստան»-ը կրկին կառաջադրի նրա թեկնածությունը, Կարապետյանը պատասխանեց, որ այդ հարցով վերջնական որոշումը կընդունի խմբակցությունը՝ կոլեգիալ քննարկումից հետո։

Նա նաև անդրադարձավ ընդդիմության ներկայացվածությանը խորհրդարանում՝ նշելով, որ, իր գնահատմամբ, իշխանական պատգամավորների թիվը ժամանակի ընթացքում նվազում է, ինչի մասին, ըստ նրա, վկայում են նաև արդեն երևացող դատարկ տեղերը նիստերի դահլիճում։

Արևմտյան Ադրբեջանի թեմայով տարածված քարոզչական հոլովակների ֆինանսավորման վերաբերյալ հարցին Կարապետյանը հրաժարվեց պատասխանել՝ նշելով, որ այդ կապակցությամբ հետագայում հանդես կգան առանձին պարզաբանմամբ։

Սոնա Գրիգորյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 

 




Լրահոս