Կառավարությունն ընդունել է «Երևան քաղաքի Վարդաշեն 6-րդ փողոցի հ. 66/1 և Վարդաշեն 6-րդ փողոցի հ. 68ա հասցեներում գտնվող շենքերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» որոշում։ Ըստ հիմնավորման՝ այդ բնակելի շենքերը հանդիսանում են 4-րդ կարգի վթարային և կանգնած են փլուզման վտանգի առաջ: Որոշմամբ նախատեսվում է քննարկվող հատվածը ճանաչել հանրության գերակա շահ, որի արդյունքում նշված շենքերի բնակիչները հնարավորություն կունենան ստանալ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով սահմանված փոխհատուցումը կամ բնակարանի գնման վկայագիր: Ծրագրի կատարման արդյունքում կլուծվեն տվյալ շենքերում բնակվող բնակիչների բնակարանային խնդիրները, կապահովվի բնակիչների և երրորդ անձանց անվտանգությունը, 4-րդ կարգի վթարային շենքերը կապամոնտաժվեն, կվերանա այդ շենքերի փլուզման վտանգը, կբացառվեն անկանխատեսելի հետևանքները:
Ծրագիրն ամբողջությամբ կատարելուց և վթարային բնակարանները ազատելուց հետո շենքերի ապամոնտաժման աշխատանքները իրականացվելու են Երևան համայնքի միջոցների հաշվին՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում: Բոլո






















