Armenian text to speach

Ովքեր են պաշտոնապես շնորհավորել Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ներկայացնում է, թե միջազգային գործընկերներից ովքեր են պաշտոնապես շնորհավորել Նիկոլ Փաշինյանին՝ կիրակի օրը ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։

ՄԱԿ — ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը շնորհավորական ուղերձում մաղթել է հաջողություններ պաշտոնավարման ընթացքում՝ ընդգծելով Հայաստանի կարևոր դերը կայուն զարգացման, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, գենդերային հավասարության և տարածաշրջանային խաղաղության առաջմղման գործում։

Սլովենիա — Սլովենիայի վարչապետ Յանեզ Յանշան իր ուղերձում նշել է, որ ընտրությունների արդյունքները հստակորեն արտացոլում են հայ ժողովրդի հանձնառությունը երկրի եվրոպական ուղուն, և գովելի է համարել Փաշինյանի ջանքերը տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու գործում։

Չինաստան — Չինաստանի Պետական Խորհրդի նախագահ Լի Ցյանը շնորհավորական ուղերձում ընդգծել է երկու երկրների 34-ամյա ավանդական բարեկամությունը և պատրաստակամություն հայտնել խորացնելու համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ հարստացնելով ռազմավարական գործընկերությունը։

Ղազախստան — Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հեռախոսազրույցի և շնորհավորական ուղերձի միջոցով ընդգծել է Փաշինյանի նկատմամբ լայն հանրային վստահությունը, ընդունել Հայաստան այցելելու հրավերը և վստահություն հայտնել միջպետական հարաբերությունները որակապես նոր մակարդակի հասցնելու հարցում։

Ուզբեկստան — Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը շնորհավորել է վերանշանակման առիթով՝ վստահություն հայտնելով, որ նրա գործունեությունը կնպաստի ժողովրդի կենսամակարդակի բարձրացմանն ու երկկողմ կապերի հետևողական զարգացմանը։

Տաջիկստան — Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնն իր ուղերձում նշել է, որ վերանշանակումը վկայում է ընտրված քաղաքական ուղեգծին հասարակության աջակցության մասին, և ընդգծել է երկկողմ կառուցողական համագործակցության համակողմանի զարգացման կարևորությունը։

Ճապոնիա — Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին շնորհավորական ուղերձում Հայաստանը որակել է որպես կարևոր գործընկեր ազատ և բաց միջազգային կարգի պահպանման գործում՝ հույս հայտնելով ընդլայնել կապերը դիվանագիտական հարաբերությունների 35-ամյակի շեմին։

Սոնա Գրիգորյան




Լրահոս