«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները լքել են ԱԺ նիստերի դահլիճը և մեկնել Էջմիածին՝ աջակցություն հայտնելու Վեհափառ Հայրապետին։
Նշենք, որ այսօր մեկնարկում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործով նախնական դատալսումը։
Դատական նիստից առաջ քաղաքացիները հավաքվում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում՝ իրենց աջակցությունը հայտնելու Վեհափառին, որից հետո նախատեսում են շարժվել դեպի դատարան և խաղաղ հավաքով շարունակել իրենց զորակցությունը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























