Armenian text to speach

Հայկական կինոյի ինքնատիպ ձեռագիրը․ այսօր ռեժիսոր Վիգեն Չալդրանյանի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր ՎԻԳԵՆ ՉԱԼԴՐԱՆՅԱՆ (Վաղարշակ Չալդրանյան)

Ծնվել է 1955թ. դեկտեմբերի 26-ին, Երևանում: Դպրոցական տարիներից հաճախել է «Հայֆիլմ» կինոստուդիային կից կինոդերասանի ստուդիա, ուր խաղացել է բազմաթիվ դերեր: Ավարտելով դասընթացները և միջնակարգ դպրոցը` ընդունվել է աշխատանքի Երևանի Հ.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն, ուր առաջին դերակատարումը եղել է «Մոխտրոտը» ներկայացման արքայազնի կերպարը: 1975-79թթ ուսանել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական, ապա` Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտի կինոռեժիսուրայի ֆակուլտետներում: Մոսկվայում ուսանած տարիներին նկարահանել է առաջին կարճամետրաժ` «Ոսկին ծիծաղում է» ժապավենը:
1983-85թթ աշխատել Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում` որպես ռեժիսոր, ուր բեմադրել է Ա.Գելմանի «Նստարան» և Բ.Բրեխտի «Կուրաժ մայրիկը և նրա զավակները» պիեսները: 1981թ-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, որտեղ ստեղծել է բազմաթիվ ֆիլմեր: 1998-99թթ եղել է ՀՀ մշակույթի, երիտասարդության և սպորտի փոխնախարարը: Կարճամետրաժ ֆիլմերից են` «Հեքիաթ» (1979թ.), «Հոթել տատիկ» (1980թ.), «Ապրիլ» (1985թ.), «Կինոյի տոն` Մեղրի 87» (1987թ.): Գեղարվեստական ֆիլմերի շարքից են «Տեր ողորմեա» (1997թ.), «Լռության սիմֆոնիա» (2001թ.), «Քրմուհի» (2006թ.), «Ձայն բարբառոյ…» (1981թ.), որտեղ եղել է գլխավոր դերակատարը, սցենարի հեղինակը, ռեժիսորն ու նկարիչը: Ֆիլմն արժանացել է միջազգային կինոփառատոնի «Ոսկե արծիվ» և 27-րդ համաշխարհային կինոփառատոնի «Ոսկե Ռեմի» միցանակների: Հեղինակել է բազում տեսաֆիլմեր` «Հեղկոմի նախագահը» (1977թ.), «Անուշ» (1983թ.), «Շնշառ» (1988թ.) և այլն:
Դերակատարումներ է ունեցել բազմաթիվ ֆիլմերում` «Երջանկություն որոնելիս», «Գավազանը», «Ջութակ և սրինգ», «Սպիտակ փղեր» և այլն: Ռեժիսորի ֆիլմերն արժանացել են միջազգային և հայկական բազմաթիվ հեղինակավոր մրցանակների: 2001թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով: 2006թ. արժանացել է Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության «Անահիտ» մրցանակին, 2007թ.` ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը: 2012թ. արժանացել է «Հայակ» հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության «Լավագույն խաղարկային ֆիլմ» մրցանակին` «Ձայն բարբառոյ…» ֆիլմի համար:



Լրահոս