Armenian text to speach

10 երկիր միացել է FREYJA հակահրթիռային պաշտպանության ծրագրին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 10 երկիր միացել է FREYJA եվրոպական օդային և հակահրթիռային պաշտպանության նախաձեռնությանը։

Ծրագրին մասնակցում են Ուկրաինան, Դանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Իսպանիան, Շվեդիան և Մեծ Բրիտանիան։

Նախաձեռնությունը նախատեսում է ստեղծել եվրոպական հրթիռային վահան՝ բալիստիկ սպառնալիքներին դիմակայելու համար։ Կարտադրվեն հրթիռներ և արձակման համակարգեր, իսկ գործընկեր երկրները կտրամադրեն տեխնոլոգիաներ, ռադարներ և սենսորներ։

Զելենսկին հայտնել է, որ առաջին արդյունքները սպասվում են մինչև 2026 թվականի վերջը կամ 2027 թվականի սկիզբը։




Լրահոս