Armenian text to speach

ՖՈՏՈ․ «Ձյունիկ» գազավորված ըմպելիքների արտադրությունը կասեցվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է Սիսիանում գործող «Ձյունիկ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից,  տեսչական միջոցառումների ընթացքում արտադրամասում արձանագրվել են մի շարք խախտումներ։ Մասնավորապես՝ արտադրական տարածքներն ու շինությունները չեն համապատասխանել սահմանված պահանջներին, ոչ պատշաճ վիճակում են եղել հատակի, դռների և պատերի մակերևույթները, իսկ աշխատանքային մակերևույթները պատրաստված են եղել ոչ համապատասխան նյութերից։

Խախտումներ են արձանագրվել նաև հումքի և բաղադրիչների պահպանման, ինչպես նաև կիսապատրաստվածքի և վերջնական արտադրանքի պահպանման ջերմաստիճանի պահանջների մասով։ Բացի այդ, արտադրամասում չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարան։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տնտեսվարողին խախտումները վերացնելու համար վերջնաժամկետ է սահմանել։

Արտադրության վերսկսումը հնարավոր կլինի միայն սահմանված պահանջների պատշաճ կատարումից հետո։

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1257804




Լրահոս