Armenian text to speach

Իրանը պատրաստ է երկարատև հակամարտության ԱՄՆ-ի հետ. ԻՀՊԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ երկարատև հակամարտության՝ երկրի լիակատար անվտանգությունն ապահովելու համար, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատարի խորհրդական Մոհամմադ Ռեզա Նաղդին։

«Մենք պետք է հասնենք զսպման, որպեսզի թշնամին երբեք չհամարձակվի կրկին հարձակվել մեզ վրա, և մենք կարողանանք ապրել անվտանգության մեջ։ Դա անելու միջոցներից մեկը պատերազմը ձգձգելն է մինչև հաջորդ նախագահական ժամկետը ( ԱՄՆ- ում՝ խմբ.)՝ թշնամուն հյուծելով։ Բոլորը պետք է իմանան, որ Իրանի վրա հարձակումն ունի իր գինը», – ասել է նա PBS-ին տված հարցազրույցում։

Նաղդին հավելել է, որ ԱՄՆ զինված ուժերը շատ ավելի թույլ են, քան Իրանը կարծում էր։




Լրահոս