Էդուարդ Հակոբյանը կվերանշանակվի պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում, Եղիազար Վարդանյանը՝ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնում, իսկ Սուրեն Թովմասյանը՝ Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնում:
Նշենք, որ ArmLur.am-ը դեռ վաղ էր գրել, որ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը, Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը և Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը վերանշանակվելու են իրենց զբաղեցրած պաշտոններում։
Այդ մասին որոշման նախագծերը ներառված են Կառավարության՝ օգոստոսի 13-ի նիստի չզեկուցվող հարցերի օրակարգում:






















