Օգոստոսի 13-ին՝ ժամը 16:02-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մուսայելյան փողոցից բժշկական կենտրոն է տեղափոխվել մարմնական վնասվածքներով մի տղամարդ։
Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, մայրաքաղաքի Մուսայելյան փողոցի բնակարաններից մեկում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում տղամարդուն սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել իր ազգականը։ 45-ամյա տղամարդը, դեպքից կարճ ժամանակ անց մարմնական վնասվածքներ պատճառելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով հայտնաբերվել և ձերբակալվել է։
Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։






















