Միացյալ Նահանգները կարող է ոչնչացնել Իրանը, բայց չի ցանկանում դա անել, պնդում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք ի վիճակի ենք ոչնչացնել այս ամբողջ վայրը։ Մենք չենք ուզում դա անել», – ասել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում ՝ պատասխանելով Իրանի մասին հարցին։
Նա նաև հայտարարել է, որ Իրանի կողմից հարձակման դեպքում ԱՄՆ-ի պատասխանը կլինի 100 անգամ ավելի ուժեղ։






















































































