ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը հայտարարել է, որ շուտով կարող է Հորմուզի նեղուցը հայտարարել ամերիկյան տարածք։
«Կարծում եմ՝ շատ շուտով Հորմուզի նեղուցը կհռչակեմ ԱՄՆ տարածք», – ասել է նա Նյու Յորք նահանգում ունեցած ելույթի ժամանակ։
Նա ևս մեկ անգամ վստահեցրել է, որ Միացյալ Նահանգներն այժմ փաստացի վերահսկում է Հորմուզի նեղուցը և շարունակում է պահպանել Իրանի ծովային շրջափակումը։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ «մենք շատ շուտով կհաղթենք Իրանին»։
Թրամփը և Իրանի իշխանությունները ամիսներ շարունակ վիճում են ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցի վերահսկողության շուրջ։ Թեհրանը կարծում է, որ վերահսկողությունը պատկանում է իրանցի զինվորականներին։




























