ՀԱՊԿ անդամ երկրները Հայաստանին դաշնակից են համարում, «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։
«Հայաստանը սկզբից ի վեր եղել է ակտիվ և ներդաշնակ անդամ-պետություն՝ արժանի ներդրում ունենալով կոլեկտիվ ներուժի ամրապնդման գործում, և ՀԱՊԿ անդամ պետությունները շարունակում են այս երկիրը դիտարկել որպես կազմակերպության դաշնակից», – ասել է Մասադիկովը։
Նա հիշեցրել է, որ անդամ պետությունների ղեկավարության ներկայացուցիչները բազմիցս հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ Երևանի հետ քննարկելու բոլոր հարցերը առանց բացառության, որոնք կապված են համատեղ աշխատանքներին հայկական կողմի լիարժեք մասնակցության վերականգնման հետ։



























