33 տարի բանտում գտնվող և ազատ արձակված ցմահ դատապարտյալը Սեյրան Մարկոսյանն է։
ArmLur.am-ը օրերս գրել էր, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 2-րդ տեղամասի 77-րդ խցում պատիժ կրող, արդեն 33 տարի ազատազրկման մեջ գտնվող ցմահ դատապարտյալ Սեյրան Մարկոսյանը 2 օր առաջ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։
Դատապարտյալների կողմից ArmLur.am-ին փոխանցած տեղեկությունների համաձայն՝ նրա առողջական վիճակը ծայրահեղ ծանր էր, և Սեյրան Մարկոսյանի կյանքին իրական վտանգ էր սպառնում։
Հիշեցնենք, որ Սեյրան Մարկոսյանը ցմահ ազատազրկման է դատապարտվել 1992 թվականին։ Նա մեղավոր է ճանաչվել Տավուշի մարզի Բաղանիս գյուղում ամուսիններ Սոնայի և Սերյոժայի սպանության, ինչպես նաև ավազակային հարձակման համար։
Մեզ հայտնի դարձավ, որ նրա առողջական վիճակում դրական տեղաշարժ է արձանագրվել, և նրան ազատ են արձակել։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․






















