Armenian text to speach

Թրամփը սպառնացել է ռմբակոծել Օմանը, եթե այն խանգարի ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային շրջափակմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ի հետ զրույցում սպառնացել է հարվածներ հասցնել Օմանին, եթե այն խոչընդոտի ամերիկյան ռազմածովային ուժերի կողմից Իրանի ծովային շրջափակմանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

Լրագրողը ԱՄՆ նախագահի հետ զրույցում հարց է ուղղել Իրանի և Օմանի միջև զուգահեռ ընթացող բանակցությունների վերաբերյալ՝ կապված Հորմուզի նեղուցի վերահսկման հետ։ Թրամփը պատասխանել է՝ նշելով, որ եթե Օմանը խանգարի, ապա ԱՄՆ-ն կռմբակոծի այդ երկիրը։

Օմանի և Իրանի պաշտոնյաները վերջին շաբաթներին բանակցություններ են վարում Հորմուզի նեղուցով նավերի անցման մեխանիզմների մշակման շուրջ։

 




Լրահոս