Armenian text to speach

1,4 մլրդ դրամի վնաս պետությանը բացահայտվել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
2026 թվականի ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից թվային գործիքների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ իրականացված վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է ապօրինի ընդերքօգտագործման և արդյունահանված ծավալները թաքցնելու 81 դեպք։

Դրանցից 24-ը հայտնաբերվել է ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընկերություններում իրականացված ստուգումների արդյունքում, իսկ 57-ը՝ Տեսչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթների շրջանակներում։

81 դեպքով հայտնաբերված ոչ մետաղական օգտակար հանածոների ապօրինի արդյունահանման և թաքցված ծավալը կազմել է 3․884․321,8 խմ։

Միայն 57 դեպքով Տեսչական մարմնի կողմից հաշվարկված շրջակա միջավայրին պատճառված վնասը կազմել է 254․914․192,7 ՀՀ դրամ։

Վերոնշյալ բոլոր դեպքերով առերևույթ հանցանքի մասին հաղորդումներ են ներկայացվել իրավապահ մարմիններին՝ հետագա ընթացքն ապահովելու համար։

Արձանագրված ծավալների հիման վրա ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հաշվարկվել է պետությանը պատճառված վնաս՝ 1․395․393․017 ՀՀ դրամի չափով։




Լրահոս