Ռուսաստանի արդյունաբերական և ենթակառուցվածքային օբյեկտների վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակումները վնաս են հասցնում, սակայն դրանցից կրիտիկական հետևանքներ չկան և չեն էլ կարող լինել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռազմավարական զարգացման և ազգային նախագծերի խորհրդի նիստում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Տնտեսական տեմպերի վրա ազդում են մի շարք գործոններ, այդ թվում՝ արտաքին ճնշումը և արդյունաբերության ու ենթակառուցվածքների օբյեկտների վրա ահաբեկչական հարձակումները։ Իհարկե, նման հարձակումներից կրիտիկական հետևանքներ չկան, չեն էլ եղել և չեն կարող լինել։ Բայց դրանք, անշուշտ, վնաս են հասցնում մեզ, դա ակնհայտ է»,-ասել է Պուտինը։




























