Armenian text to speach

Ո՞վ է մաhացած զինվորը․ ի՞նչ է կատարվել գիշերը այդ ժամին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճամբարակի վրաերթից մահացած Սուրեն Վարդանյանը ապրում էր Ձորաղբյուրում։ Անցած տարի էր ավարտել տեղի միջնակարգ դպրոցը, տարկետում էր ստացել մեկ տարով՝ սրտի խնդիրների պատճառով։ Այս մասին գրում է ֆեյսբուքյան օգտատեր Արամ Գևորգյանը։

Այս տարի՝ հուլիսի 22-ին, զորակոչվել էր բանակ։ Փաստացի՝ մեկ ամսվա զինծառայող էր։ Ուներ իրենից մեկ տարի փոքր եղբայր՝ Վոլոդյա Վարդանյան։ Ծնողներն ունեն առողջական խնդիրներ, ապրում էին եղբայրների աշխատանքով։

Հիշեցնենք,  որ երեկ ժամը 21:20-ի սահմաններում, «Գազ-53» մակնիշի, առանց համարանիշի բեռնատարը Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 7 զինվորի։ Զինվորներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել։ Նա Աբովյանի բնակիչ է՝ 2007 թվականին ծնված Ս. Վարդանյանը։

Վիրավորներն են՝ 2007 թվականին ծնված Ժ. Հ.-ն, 2007 թվականին ծնված Ա. Ս.-ն, որը Երևանի բնակիչ է, 2007 թվականին ծնված Ս. Ա.-ն՝ Սյունիքի մարզի բնակիչ, 2007 թվականին ծնված Ս. Ե.-ն՝ Կոտայքի մարզի բնակիչ, 2008 թվականին ծնված Գ. Մ.-ն և 2008 թվականին ծնված Գ. Բ.-ն։

Վարորդը Վահան գյուղի բնակիչ Վահան Ճաղարյանն է, որը այս պահին ձերբակալված է։

 




Լրահոս