Armenian text to speach

«Նոր սահմանադրության տեքստը կհրապարակենք առաջիկա ամիսների ընթացքում, և ինչպես ասել եմ՝ 1990թ․ Անկախության հռչակագրին նոր սահմանադրության մեջ հղում չպետք է լինի»․ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում Կառավարության 2026-2031 թթ. ծրագրի քննարկմանը հանդես է գալիս ելույթով:

Փաշինյանն անդրադարձել է TRIPP երկաթուղուն․

«TRIPP-ի երկաթուղին անցնելու է Նռնաձոր-Ագարակով, այն Ադրբեջանի տարածքով ՀՀ-ն կապելու է Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի հետ։

ԹՐԻՓՓ նախագիծը ոչ միայն Հայաստան-Ադրբեջան ուղիղ երկաթուղային կապն է բացելու, այլև Հայաստանն ինտեգրելու է միջազգային երկաթուղային ցանցին։

Երկաթուղին Հայաստանի սեփականությունն է, ընդամենը գտնվում է ռուսական երկաթուղիների կառավարման ներքո։ Մենք հարգանքով ենք վերաբերում ՌԴ-ին ու նրա շահերին, բայց Հայաստանի երկաթուղին ռուսական կառավարման ներքո լինելու պատճառով մենք հիմա կանգնած ենք Հայաստանը միջազգային երկաթուղային ցանցին ինտեգրելու պատմական այս հնարավորությունը կորցնելու վտանգի առաջ։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ կորցնել այդ պատմական հնարավորությունը։ ՌԴ մեր գործընկերներին խնդրում ենք ճկունություն ցուցաբերել և կոնցեսիայի իրավունքը վաճառել ՀՀ-ի և ՌԴ-ի համար ընդունելի երրորդ երկրի»,- նշել է նա։

Նա նաև խոսել է նոր սահմանադրության տեքստի մասին․

«Նոր սահմանադրության տեքստը կհրապարակենք առաջիկա ամիսների ընթացքում, և ինչպես ասել եմ՝ 1990թ․ Անկախության հռչակագրին նոր սահմանադրության մեջ հղում չպետք է լինի։ Մենք հայտարարել ենք Ղարաբաղի շարժումը չշարունակելու, ավարտելու որոշման մասին, ժողովուրդն այդ որոշումը հաստատել է։

Նոր սահմանադրության ընդունման օրակարգը մաքուր Հայաստանյան օրակարգ է։ ՀՀ քաղաքացիները, քվեարկելով ՔՊ-ի օգտին, քվեարկել են նաև այդ օրակարգի օգտին»։




Լրահոս