Armenian text to speach

Վաղ առավոտից Ռոբերտ և Լևոն Քոչարյանների տներում խուզարկություններ են կատարվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առավոտյան 07:00-ի սահմաններում իրավապահները ներխուժել են ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն: Գրել և տեսանյութ է հրապարակել ԱԺ պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը:

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ, հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեն:

«Առավոտյան Նախագահ Քոչարյանին քննչական մարմինները տեղափոխել են Հակակոռուպցիոն Կոմիտե:  Երեկ մամուլում տեղ գտած լուրերը հաստատվեցին. իշխանությունների հերթական գրոհն է սկսվել նախագահ Քոչարյանի և իր ընտանիքի նկատմամբ»,- ավելի ուշ գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը։




Լրահոս