Armenian text to speach

Կոտայքի մարզում բախվել են «Kia»-ն ու «Honda»-ն. կա տուժած

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ օգոստոսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչներ 28-ամյա Արման Ռ.-ի վարած «Kia» և 27-ամյա Միքայել Ս.-ի վարած «Honda» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում:




Լրահոս