Մահ՝ զուգարանակոնքի պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի երկրպագուն Բրազիլիայում մահացել է մարզադաշտի տրիբունայից իր վրա նետած զուգարանակոնքի պատճառով: ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են տեղական լրատվամիջոցները:

Միջադեպը տեղի է ունեցել «Սանտա Կրուս» և «Պարանա» ակումբների միջև տեղի ունեցած խաղից հետո: Հանդիպման ավարտին մարզադաշտի մոտ ծեծկռուք է սկսվել երկրպագուների միջև, որի ժամանակ մարզադաշտի տրիբունայից անհայտ անձը զուգարանակոնք է նետել:

«Վեցերորդ անցումի մոտ խաղից հետո լուրջ կռիվ է բռնկվել, որի արդյունքում երկրպագուներից մեկը մահացել է», – պատմել է ոստիկանության կապիտան Վիլսոն Քեյրոզը:

«Զուգարանակոնքը նետվել է մարզադաշտի տրիբունայից և ընկել ուղիղ երկրպագուներից մեկի վրա»:

Հիշեցնենք, որ հունիսի 12-ից հուլիսի 13-ը Բրազիլիայում կկայանա ֆուտբոլի աշխարհի առաջնությունը:




Լրահոս