Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 29-31-ը, սեպտեմբերի 1-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում, սեպտեմբերի 2-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, սեպտեմբերի 1-2-ն առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։
Քամին` հարավարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 29-31-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։
Երևան քաղաքում`
Օգոստոսի 29-31-ի և սեպտեմբերի 1-2-ի գիշերը և կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ։
























































































