Առողջապահության փոխնախարար Լևոն Հակոբյանն ազատվել է պաշտոնից։
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր․«Ժողովուրդ» օրաթերթի կառավարական իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ փոխնախարարի պաշտոններից կազատվեն Աստղիկ Գրիգորյանը և Լևոն Հակոբյանը։ Ինչ վերաբերում է Լենա Նանուշյանին, ապա մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նրա պաշտոնանկության վերաբերյալ որոշումը ևս խիստ սպասելի է՝ հաշվի առնելով նրա անցած ճանապարհը, պաշտոնավարման ընթացքում արձանագրված ձախողումները և այն խնդիրները, որոնք, ըստ մեր տեղեկությունների, չեն կարող անտեսվել կադրային որոշումներ կայացնելիս։



















































































