Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ ժամանել է Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկ՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) միջոցառումներին։
Ալիևը Ղրղզստան է ժամանել աշխատանքային այցով։ Մանաս միջազգային օդանավակայանում Ադրբեջանի նախագահի պատվին դիմավորման արարողություն է կազմակերպվել։
Իլհամ և Մեհրիբան Ալիևներին օդանավակայանում դիմավորել է Ղրղզստանի Նախարարների կաբինետի նախագահ, նախագահի աշխատակազմի ղեկավար Ադիլբեկ Կասիմալիևը։

Ա․ Վարդանյան
























































































