Armenian text to speach

«ՕՌԱՆԺ ՕԻԼ»-ի 10 լցակայան կապարակնքվել է․ շուրջ 9 մլն դրամի չափով տուգանք է նախատեսվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ «ՕՌԱՆԺ ՕԻԼ» ՍՊԸ֊ին պատկանող լցակայանների ցանցում։

Տեսչական մարմնից հայտնում են՝ հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ, այդ թվում՝

-դիզելային վառելիքի և հեղուկացված ածխաջրածնային գազի ցուցանիշները չեն համապատասխանել անվտանգության պահանջներին, բացակայել են,
-չափանոթները,
-արագ արձագանքման QR կոդերը և մակնշումները։

«Միաժամանակ արձանագրվել են նաև չափագիտական կանոնների և նորմերի խախտումներ։
Վերահսկողության արդյունքում կապարակնքվել են ցանցին պատկանող՝ 10 հասցեներում գործող լցակայաններ:

Հայտնաբերված խախտումների հիմքով տնտեսվարող սուբյեկտը օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։

Նախատեսվում է շուրջ 9 միլիոն դրամ տուգանք»,-նշված է հաղորդագրության մեջ։




Լրահոս