Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կաթուցիչներ, թմրանյութ՝ գեներալ–լեյտենանտի որդու մեքենայում. որոշում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, ՀՀ զինված ուժերի գեներալ-լեյտենանտ Էնրիկոյի որդուն՝ Գեորգի Ապրիամովին մեղադրանք է առաջադրվել, որ նա առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք է բերել և իր մոտ պահել զգալի չափով <<MDMB(N)-2201>> տեսակի թմրամիջոց:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ քրեական վարույթով նախաքննության ավարտ է հայտարարվել ու նրա գործը ուղարկվել է դատարան:

Հիշեցնենք , որ դեպքը եղել էր 2024 թվականի օգոստոսի 22-ին, Երևանում Ժամը 16:55-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Գեորգի Ապրիամովն իր վարած «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենայով Շոպրոնի փողոցում՝ թիվ 77 հասցեի մոտ, բախվել է կայանված «Opel» մակնիշի ավտոմեքենային։ Այս մասին հաղորդել էր է shamshyan.com-ը։ Վարորդը հայտնել է, որ իր ինքնազգացողությունը վատացել է, ինչի պատճառով էլ բախվել է «Opel»-ին։ Վարորդին տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն, սակայն նա հրաժարվել էր բժշկական օգնությունից, ինչից հետո պարեկները նրան տեղափոխել էին դեպքի վայր։ Արդեն տեղում նրա վարած ավտոմեքենայում հայտնաբերվել էին կաթոցիչներ, թմրանյութի նմանվող զանգվածներ և այլ կասկածելի իրեր։

Տղամարդը տեղափոխվել էր ոստիկանության Նոր Նորքի բաժին, դեպքի փաստով նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Աղբյուրի տեղեկություններով՝ Գ. Ապրիամովի հայրը կոչումով գեներալ-լեյտենանտ է և բարձ պաշտոններ է զբաղեցրել ՀՀ Պաշտպանության նախարարությունում, այդ թվում եղել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս