Armenian text to speach

Հայաստանի հետ աշխատում ենք առևտրի ծավալն ավելացնելու և նոր ցամաքային կապեր ստեղծելու ուղղությամբ․ Ալիև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը և Ադրբեջանը աշխատում են երկկողմ առևտրի ծավալների ավելացման և նոր ցամաքային տրանսպորտային հաղորդակցությունների ստեղծման ուղղությամբ։

Ալիևն այս մասին ասել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) «+» ձևաչափով հանդիպման ընթացքում։

Նրա խոսքով՝ ավելի քան մեկ տարի առաջ Ադրբեջանն ու Հայաստանը վերջ են տվել ավելի քան 30 տարի տևած հակամարտությանը՝ խաղաղության համաձայնագրի տեքստը նախագծելու միջոցով։

Ալիևը նշել է, որ Ադրբեջանն արդեն նավթամթերք է մատակարարում Հայաստան և ապահովում երրորդ երկրների բեռների տարանցումը։

«Հայաստանի հետ համատեղ մենք աշխատում ենք փոխադարձ առևտրի ծավալի ավելացման, դրա անվանացանկի ընդլայնման և նոր ցամաքային տրանսպորտային հաղորդակցությունների ստեղծման ուղղությամբ», – ասել է Ադրբեջանի նախագահը։

Անի Վարդանյան




Լրահոս