Armenian text to speach

Ուկրաինայում գտնվող բրիտանական ցանկացած ռազմական օբյեկտ Ռուսաստանի օրինական թիրախն է․ Պուտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայում գտնվող ցանկացած բրիտանական ռազմական օբյեկտ Ռուսաստանի համար օրինական թիրախ է։ Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիայի տարածքում գտնվող բրիտանական ռազմարդյունաբերական օբյեկտների հնարավոր թիրախավորման հարցը «ռազմական գաղտնիք է»։

Պուտինի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան Ուկրաինային է փոխանցել Storm Shadow հեռահար հրթիռների նախագծերը։ Ռուսաստանը բազմիցս զգուշացրել է Լոնդոնին հնարավոր հետևանքների մասին՝ պնդելով, որ Բրիտանիան ավելի է ներգրավվում Ուկրաինայի պատերազմում։

Բրիտանական բանակի նախկին գնդապետ Ֆիլիպ Ինգրամը նշել է, որ Ռուսաստանի վերջին սպառնալիքները չպետք է անտեսել։ Նրա խոսքով՝ Մոսկվան կարող է ակտիվացնել «մոխրագույն գոտու» գործողությունները՝ կիբերհարձակումներ, դիվերսիաներ և այլ գործողություններ, որոնք չեն հասնի ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի կիրառման շեմին։




Լրահոս