Armenian text to speach

Պուտինի հատուկ ներկայացուցիչը զգուշացրել է՝ Ռուսաստանի տնտեսությունը կարող է «խելագարության ռեժիմի» անցնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ ներկայացուցիչ Բորիս Տիտովը զգուշացրել է, որ երկրի տնտեսությունը կարող է դուրս գալ վերահսկողությունից, եթե այն ամբողջությամբ կենտրոնանա ռազմարդյունաբերական համալիրի կարիքների վրա։

Տիտովի խոսքով՝ ռազմական և քաղաքացիական տնտեսությունների միջև անհրաժեշտ է պահպանել հավասարակշռություն։ Նա ներկայիս մոտեցումը բնութագրել է որպես «խելագարության ռեժիմ», որը երկար ժամանակ գոյություն ունենալ չի կարող։

Ռուսաստանի տնտեսության աճն այս տարի կանխատեսվում է ընդամենը 0.4%, մինչդեռ ոչ ռազմական մի շարք ոլորտներ լճանում են կամ կրճատվում։ Տիտովի հայտարարությունները դիտարկվում են որպես Կրեմլի շրջանակներում տնտեսության դանդաղման վերաբերյալ մտահոգության հազվադեպ հրապարակային արտահայտություն։




Լրահոս