Armenian text to speach

Իրանի ԱԳ նախարարությունը ԱՄՆ-ի նոր հարվածները որակել է որպես ռազմական հանցագործություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր հարվածները ռազմական հանցագործություն են և վնաս են հասցրել քաղաքացիական թիրախների։

«Այս դաժան ռազմական հանցագործությունները միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների կոպիտ խախտում են», — ասվում է Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հավելել է, որ Միացյալ Նահանգները կրկին խախտել է երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ հարձակվելով քաղաքացիական բնակավայրերի և ենթակառուցվածքների վրա և վնաս հասցնելով պետական ​​ու մասնավոր գույքին։

Իրանի ԱԳՆ-ն նաև հիշատակել է ԱՄՆ-ի հարձակումը, ինչի հետևանքով հարավային Հորմոզգան նահանգում ընթացող հարսանեկան արարողության ժամանակ զոհերի և վիրավորներ կան:

Հարձակումից հետո Թեհրանը կրկին կոչ է արել Մերձավոր Արևելքի երկրներին թույլ չտալ Վաշինգտոնին օգտագործել իրենց տարածքները՝ Իսլամական Հանրապետության դեմ հարվածներ հասցնելու նպատակով։

Հիշեցնենք՝ չորեքշաբթի գիշերը Միացյալ Նահանգները Իրանում գտնվող թիրախների ուղղությամբ հզոր հարվածների նոր շարք է հասցրել։




Լրահոս