ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Արևմուտքը Ռուսաստանում իր դիվանագիտական ներկայության միջոցով փորձում է տարբեր սադրանքներ կազմակերպել։ Նրա խոսքով՝ այդ փորձերին հակազդում են ռուսական հատուկ ծառայությունները։
«Փորձեր են արվում Ռուսաստանի Դաշնությունում Արևմուտքի դիվանագիտական ներկայության միջոցով տարբեր սադրանքներ կազմակերպել։ Մենք դա գիտենք, և մեր հատուկ ծառայություններն աշխատում են այդ ուղղությամբ»,- ասել է Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարարն այս մասին հայտարարել է «Զնանիե» հասարակության դասախոսության ժամանակ՝ Վլադիվոստոկում անցկացվող Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակում։
Արևելյան տնտեսական համաժողովն անցկացվում է սեպտեմբերի 1-ից 4-ը Վլադիվոստոկում։
Անի Վարդանյան




























