Armenian text to speach

Այսօր 35 «Գրեմմի» մրցանակակիր երգչուհի Beyoncé-ի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1981 թվականի սեպտեմբերի 4-ին ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում ծնվել է Բեյոնսե Նոուլզը՝ աշխարհի ամենահայտնի և ազդեցիկ երգչուհիներից մեկը։

Երաժշտության հանդեպ նրա հետաքրքրությունը դրսևորվել է դեռ մանկուց։ Բեյոնսեի համաշխարհային կարիերան սկսվեց Destiny’s Child խմբի կազմում, որը հետագայում դարձավ ժամանակի ամենահաջողակ կանացի երաժշտական խմբերից մեկը։ Խմբի գործունեությունից հետո Բեյոնսեն սկսեց իր մենակատար կարիերան և շատ արագ վերածվեց համաշխարհային աստղի։

Նրա «Crazy in Love», «Single Ladies», «Halo», «Formation» և այլ հիթեր նրան բերեցին միլիոնավոր երկրպագուների։ Բեյոնսեն հայտնի է ոչ միայն իր վոկալային բացառիկ կարողություններով, այլև բեմական շոուներով, տեսահոլովակների նորարարական մոտեցմամբ և երաժշտական նախագծերի մեծ ազդեցությամբ։

Նա արժանացել է տասնյակ հեղինակավոր մրցանակների և դարձել «Գրեմմի» մրցանակի պատմության ամենաշատ մրցանակներ ստացած արտիստներից մեկը։ Բեյոնսեի անունն այսօր ասոցացվում է ոչ միայն փոփ երաժշտության, այլև ժամանակակից մշակույթի, նորաձևության և շոու բիզնեսի հետ։

Նրա կարիերան ավելի քան երկու տասնամյակ շարունակ շարունակում է մնալ համաշխարհային երաժշտական ինդուստրիայի ամենավառ երևույթներից մեկը։




Լրահոս