Օրերս Երևանում կարող էիք տեսնել համաշխարհային հյուրընկալության ոլորտի ամենաազդեցիկ դեմքերից մեկին՝ իտալական լեգենդար «Cipriani» բրենդի սեփականատեր Ջուզեպպե Չիպրիանիին`《Ռենշին》 ընկերության տնօրեն Էդուարդ Մարությանի հետ։ Միջազգային բիզնեսի նման տրամաչափի ներկայացուցիչների այցերը Հայաստան հաճախակի չեն լինում, և, որպես կանոն, դրանք զուտ զբոսաշրջային բնույթ չեն կրում։«Cipriani» ընկերությունն անշարժ գույքի ոլորտում այն բարձրագույն լիգան է, որտեղ բնակելի տարածքը միավորվում է պրեմիում հյուրանոցային սպասարկման հետ։
Դատելով ընկերության կայքում հրապարակաված լուսանկարից՝ Չիպրիանիին Երևանում ուղեկցում էր հայաստանյան խոշորագույն կառուցապատողներից մեկի՝ «Ռենշին» ընկերության թիմը։ Կարելի է նաև ենթադրել, որ նրանք էլ Հայաստան էին հրավիրել լույքս անշարժ գույքի ոլորտի լեգենդին։
Նախկինում, երբ «Ռենշինի» հրավերով կամ ուղեկցությամբ Հայաստան է ժամանել միջազգային համբավ ունեցող դեմք կամ կառույց, ապա շատ չանցած ազդարարվում է նոր, նախագծի կամ համագործակցության մեկնարկ։ Այդպես եղավ միջազգային առաջատար ճարտարապետական բյուրոների ներգրավման ժամանակ։ Հավանաբար իտալացի գործարարը Երևանում ուսումնասիրում էր քաղաքի միջավայրն ու ներդրումային պոտենցիալը՝ հենց «Ռենշինի» ապագա նախագծերի շրջանակում։ Թե կոնկրետ ինչ ձևաչափով կստացվի այս համագործակցությունը ցույց կտա ժամանակը։ Ընկերությանն ուղղված մեր հարցին պատասխանեցին, որ դեռևս ասելիք չունեն։
Բայց փաստն այն է, որ հայաստանյան անշարժ գույքի շուկայում լուրջ իրադարձություններ են հասունանում։ (Գ)






















