Armenian text to speach

Իրանի շահերի և անվտանգության դեմ ուղղված ցանկացած ագրեսիա կստանա արագ, ավելի հզոր և ավելի ցավոտ պատասխան․ Ղալիբաֆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաչափ պատասխանների ժամանակն ավարտվել է։ ԱՄՆ-ն պետք է հասկանա, որ Իրանի շահերի դեմ ցանկացած ագրեսիա կստանա արագ, ավելի հզոր և ավելի ցավոտ պատասխան, հայտարարել է Իսլամական Հանրապետության խորհրդարանի խոսնակ և ԱՄՆ-ի հետ Իրանի բանակցային թիմի ղեկավար Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

«Ամերիկացիները հստակ հասկանում են, որ «համաչափ պատասխանների» ժամանակն ավարտվել է, որ վերջին գործողությունների ընթացքում ագրեսորի բազաներին մեր հարվածները միայն սկիզբն էին։ Եթե նրանք դեռ չեն գիտակցել դա, ապա պետք է հասկանան, քանի դեռ ուշ չէ, որ խաղի կանոնները փոխվել են, և այժմ Իրանի շահերի և անվտանգության դեմ ուղղված ցանկացած ագրեսիա կստանա արագ, ավելի հզոր և ավելի ցավոտ պատասխան», – Ղալիբաֆի խոսքերն է մեջբերում խորհրդարանի խոսնակի պաշտոնական Telegram ալիքը։




Լրահոս