Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռեստորանում 38-ամյա տղամարդու են «բռնել». ինչ են նրա մոտ հայտնաբերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հրազեն ապօրինի պահելու և կրելու վերաբերյալ տեղեկությունը Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներն իրացրին օգոստոսի 31-ին։ Ժամը 16․30-ին մայրաքաղաքի ռեստորանային համալիրներից մեկում նրանք ձերբակալեցին և Համայնքային ոստիկանության Մարաշի բաժին տեղափոխեցին Նոր Նորքի բնակիչ 38-ամյա մի տղամարդու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց կարճեցված զույգ փողերով ողորկափող հրացան՝ երկու փամփուշտով։

Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս