Armenian text to speach

Ֆինանսների նախարարության երկու փոխնախարարներն ազատվել են պաշտոններից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆինանսների նախարարության երկու փոխնախարարներ՝ Արման Պողոսյանն ու Ավագ Ավանեսյանը, ազատվել են զբաղեցրած պաշտոններից։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով՝ Ֆինանսների նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արման Պողոսյանն ու Ֆինանսների նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Ավագ Ավանեսյանն ազատվել են պաշտոններից։

«Հանրային ծառայության մասին» օրենքի համապատասխան դրույթներով՝ վարչապետը որոշել է ազատել նրանց զբաղեցրած պաշտոններից։

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը սոցիալական ցանցում անդրադարձել է երկու փոխնախարարների հեռանալուն՝ նշելով, որ Արման Պողոսյանն ու Ավագ Ավանեսյանը տարիներ շարունակ ղեկավարել են իրենց թիմերը և ներդրում ունեցել նախարարության կայացման ու զարգացման գործում։

«Այսօր ճանապարհում ենք մեր սիրելի ընկերներին՝ Արման Պողոսյանին և Ավագ Ավանեսյանին, ովքեր իրենց աշխատանքը ավարտում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունում»,- գրել է նախարարը։

Միաժամանակ Վահե Հովհաննիսյանը ողջունել է Համլետ Սահակյանին, որը, ըստ նախարարի, միանում է ֆինանսների նախարարության թիմին։

Նախարարը նշել է, որ Սահակյանի հետ նախկինում աշխատել են ՊԵԿ նախագահի տեղակալի կարգավիճակում, և վստահություն է հայտնել, որ նրա նշանակումը կնպաստի ինչպես Ֆինանսների նախարարության աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, այնպես էլ ՖՆ-ՊԵԿ համագործակցության բարելավմանը։

Սոնա Գրիգորյան




Լրահոս