Ռիգայում տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի և Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեի հանդիպումը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական քննարկումները մեկնարկել են Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեի հետ առանձնազրույցով: Այնուհետև քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ: Հանդիպման արդյունքներով նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով»,- նշել է Բադալյանը:




























