Ավստրալիայում էլեկտրական մեքենաների վաճառքն առաջին անգամ գերազանցել է բենզինային մեքենաների վաճառքը։ Օգոստոսին վաճառվել է ռեկորդային ավելի քան 27 հազար մարտկոցային էլեկտրական մեքենա՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ 171% աճով։
Միայն մարտկոցային էլեկտրական մեքենաների վաճառքը կազմել է 25 824 միավոր։ Էլեկտրական, լիցքավորվող և ավանդական հիբրիդային մեքենաները միասին կազմել են նոր մեքենաների վաճառքի կեսից ավելին։
Ավստրալիայի կլիմայի և էներգետիկայի նախարար Քրիս Բոուենը սա անվանել է ավտոշուկայի «շրջադարձային պահ»՝ նշելով, որ էլեկտրական մեքենաներն ավելի մատչելի են շահագործման տեսանկյունից և նվազեցնում են վառելիքի միջազգային գների տատանումներից կախվածությունը։
























































































