Ուկրաինայի պաշտպանական հետախուզության ղեկավար Օլեգ Իվաշչենկոյի խոսքով՝ Ռուսաստանի խորքում ուկրաինական հարվածները վնասում են Մոսկվայի պատերազմը շարունակելու կարողությանը և նպաստում բյուջեի դեֆիցիտի աճին, որը, նրա տվյալներով, հասել է 82 միլիարդ դոլարի։
Նա նշել է, որ հարվածների հետևանքով Ռուսաստանը ստիպված է դադարեցնել արտադրություն, վերանորոգել վնասված օբյեկտները, փոխել լոգիստիկան, վերատեղակայել ՀՕՊ համակարգերը և լրացուցիչ միջոցներ ծախսել։
Իվաշչենկոյի խոսքով՝ Ռուսաստանը դեռ ունի պատերազմը շարունակելու ռեսուրսներ, հնարավոր է՝ մինչև 2027-2028 թվականները, սակայն աշխատուժի պակասը, բյուջեի դեֆիցիտն ու տնտեսական ճնշումները թուլացնում են երկրի հնարավորությունները։




























